Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

«Ճամփորդող երգչախումբ»

«Ճամփորդող երգչախումբ»
18.04.2018 | 12:46

Ապրիլի 17ից-21-ը, «Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոնիե շրջանակում, Հայաստան է ժամանում Ֆրանսիայի Բորդո քաղաքի «Ճամփորդող երգչախումբը» (Le Chœur Voyageur): Երգչախումբը համերգներով հանդես է գալու Վրաստանում, Վանաձորում, Գոշում, Դիլիջանում և Երևանում: «Ճամփորդող երգչախմբիե համերգը Երևանում կկայանա ապրիլի 19-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Փառատոնը կազմակերվում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ